Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլահական կառույցի (FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը» շարունակվում է:
Ադանայում, Մերսինում և Ստամբուլում գլխավոր դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում 63 կասկածյալ է ձերբակալվել, այդ թվում նախկին ոստիկաններ։
Նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի անդամներին ֆինանսական և փաստաթղթային աջակցություն ցուցաբերելու մեջ:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Դեպքից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ և զինվորներ են ձերբակալվել, տասնյակ հազարավորները հեռացվել են համակարգից՝ Գյուլենին աջակցելու համար: