ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ասել է, որ Twitter-ը հանրապետականներին, պահպանողականներին և ԱՄՆ նախագահին «թիրախավորել է»: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:
Նրա խոսքով՝ Twitter-ը չի ցանկանում վերացնել իր ստերն ու քարոզչությունը, «որը տարածում է Չինաստանը կամ ծայրահեղ ձախ Դեմոկրատական կուսակցությունը»:
«Նրանք հանրապետականներին, պահպանողականներին և ԱՄՆ նախագահին թիրախավորել են», – նշել է Թրամփը:
Նա նաև հավելել է, որ «Հաղորդակցությունների էթիկայի մասին» օրենքի 230-րդ մասը «պետք է ուժը կորցրած ճանաչվի Կոնգրեսի կողմից», իսկ մինչ այդ այն կկարգավորվի: