Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Hurriyet. Գյուլը մեղադրում է ԵՄ-ին` Թուրքիայի անդամակցության վերաբերյալ տեսլական չունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական եւ մտավորական շրջանակներում բացակայում է Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ տեսլականը: Այս մասին գրում է գերմանական Suedeutsche Zeitung օրաթերթը:
Գյուլի մեկնաբանությունը հետեւել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերբար Քուշների այն հայտարարությանը, որտեղ Քուշները Թուրքիային մեղադրում էր Եվրամիության անդամակցության ճանապարհին համապատասխան բարեփոխումներ չիրականացնելու մեջ:
Գյուլն ընդունել է, որ Թուրքիան էլ իր պարտավորություններն ունի, սակայն Եվրոպայի մեղքն է համարել բանակցությունների դանդաղումը. «Ամենահիմնական պատճառը, որը դանդաղեցնում է բանակցությունները, եվրոպական քաղաքական գործիչների եւ մտավորականների մոտ տեսլականի բացակայության եւ ռազմավարական մտածելակերպի բացակայությունն է»:
«Նրանք պետք է մտածեն 25, 50 եւ 100 տարվա կտրվածքով»,-ասել է Գյուլը: «Բայց եթե դու մտածում ես այսօրվա մասին, գործընթացը խոչընդոտվում է»:
Գյուլը 2.5-միլիոնանոց թուրքական համայնքին կոչ է արել ավելի լավ ինտեգրվելու գերմանական հասարակությանը: «Եթե մեկը չի խոսում այնտեղի լեզվով, որտեղ ապրում է, դա չի օգնում ո՛չ այդ մարդուն, ո՛չ երկրին, ո՛չ էլ հասարակությանը»,- ասել է Գյուլը: «Այդ պատճառով է, որ ես յուրաքանչյուր հնարավորության դեպքում ասում եմ, որ նրանք պետք է սովորեն գերմաներեն, մաքուր եւ առանց ակցենտի խոսեն, եւ դա պետք է սկսել բարուրից»: Նա բերել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի օրինակը, որը այդպիսի ինտեգրացիայի լավագույն դեպքն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում