Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Արդարացումն առաջին քայլն է․ դրան պետք է հաջորդի փոխհատուցումն ու այդ ապօրինի որոշումներ կայացնողների պատասխանատվությունը

Երեկ Վճռաբեկ դատարանն արդարացրեց 2008-ի Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալների։ 2008-ից 10 տարի անց Վարդան Ջհանգիրյանը, Արամ Բարեղամյանը, Դավիթ Մաթևոսյանը, Արամ Շահինյանը, Սամվել Հարությունյանը, Արմեն Ավագյանը, Կարեն Թարխանյանը, Դավիթ Աղայանը, Խաչիկ Գասպարյանը և Մասիս Այվազյանն համարվեցին անմեղ, և նրանց վրայից հանվեց այն մեղադրանքը, որը դրվել էր նախկին ռեժիմի կողմից և որի պատճառով այդ մարդիկ տարիներ շարունակ անցկացրել էին անազատության մեջ։

Արդարացվածներից Դավիթ Մաթևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի վճիռը, հետևաբար, չի շտապում մեկնաբանություններ անել դրա վերաբերյալ։ Ասաց՝ պետք է կարդա ու տեսնի, թե արդարացման վճռի հիմքում ինչ է դրված։ Իր համար դա է կարևոր։ Ինչ վերաբերում է արդարացումից հետո փոխհատուցում և խախտված այլ իրավունքների վերականգնում և այլն, Մաթևոսյանն ասաց, որ նման հավակնություններ չունի։ «Ընդամենը հայտնի է, որ արդարացրել են, բայց հիմքերին ես դեռ չեմ ծանոթացել։ Իմ միակ հավակնությունն այն է, որ արդարացման վճռի հիմքում դրված լինի քաղաքական հետապնդման փաստը։ Ուրիշ որևէ ակնկալիք չունեմ այս դատական իշխանությունից։ Իսկ եթե արդարացման հիմքում դրված չէ քաղաքական հետապնդման փաստը, ապա ընդհանրապես ինձ պետք չէ այդ արդարացումը»,- ասաց Մաթևոսյանը։

Արդարացվածներից Կարեն Թարխանյանը՝ ի տարբերություն Դավիթ Մաթևոսյանի, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է արդարացման համար, սակայն դա համարում է միայն առաջին քայլը, քանի որ ինքը 2008 թվականի դեպքերի ժամանակ կորցրել է աչքը, այդ վիճակով 5 տարի էլ անցկացրել է անազատության մեջ մի հայհոյանքի համար, հետևաբար՝ պետք է արդարացմանը հաջորդի փոխհատուցումը։«Հիմա բարդություններ են առաջացել փոխհատուցման հետ կապված, քանի որ այն ժամանակ, երբ ես կորցրի աչքս, ինձ ոչ մի թուղթ, դատաբժշկի ուղեգիր չի տրվել։ Ինձ բանտարկել են միանգամից, բայց այդ ժամանակ պարզ էր, թե ոնց էր ամեն ինչ արվում։ Հիմա ասում են՝ թուղթ բեր, որ աչքդ այդ դեպքերի ժամանակ ես կորցրել։ Նման խնդիրների առաջ ենք կանգնել, բայց այս ամենը՝ արդարացումը դեռ երկու տարի առաջ պետք է լիներ ու դրան հաջորդեր փոխհատուցումն ու մեղավորների պատասխանատվությունը։ Ես, բացի իմ առողջական վիճակի կորստից, բազմաթիվ այլ կորուստներ եմ ունեցել, իմ երիտասարդ մայրը իմ դարդից․․․ Ես անընդհատ քաղաքական հետապնդման մեջ եմ եղել, կորուստներ եմ կրել, ու դրա համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ։ Ինչու ես պետք է հինգ տարի ազատազրկված լինեի ռոբասերժական կլանի երեսից»,- ասաց Թարխանյանը՝ ավելացնելով, որ ոչ մի վայրկյան չի կասկածել, որ մի օր արդարացվելու է, և ակնհայտ կեղծ մեղադրանքները հանվելու են իր վրայից։«Կյանքում ճիշտը չի մահանում։ Այսօր այդ օրն է։ Եվ մեր արդարացումից հետո ամեն ինչ պետք է ջրի երես դուրս գա, մեղավորները պատասխան տան։ Էսօր, որ ոմանք գոռում են՝ «Ռոբերտ, հերոս»․․․զայրանում եմ։ Նա հերոս չի, նրա նման անարխիստները մեր ճակատագրերը խեղաթյուրել են։ Բարեբախտաբար, հեղափոխությունը ամեն ինչ իր տեղը դրեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեղափոխության ժամանակ էլ ակտիվ պայքարելով պատկերացնում էր, որ դա նաև իրենց արդարացում տանող միակ ճանապարհ է, թեև այդ ճանապարհին բազմաթիվ սպառնալիքներ է նաև ստացել «երրորդ սրոկ» շալակելու վերաբերյալ։ «Բայց մենք չընկրկեցինք, քանի որ մեր պայքարն անկասելի էր, ու այսօր մենք քաղեցինք այդ պայքարի պտուղները»,- ասաց Թարխանյանը։

Արդարացված քաղբանտարկյալը, սակայն, արդեն նոր իշխանությունների ժամանակ նոր խոչընդոտների է հանդիպում՝ իրեն հասանելիք փոխհատուցումը ստանալու հետ կապված։ Չի կարողանում ապացուցել, որ վնասվածքը ստացել է 2008 թվականի դեպքերի ժամանակ։ Իսկ խոչընդոտները, ըստ Թարխանյանի, պայմանավորված են նրանով, որ «ներքևի օղակներում դեռ հին ռեժիմի, հին կլանի ներկայացուցիչներ կան»։ «Մենք տեսնում ենք, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը շատ դժվար է դարձել։ Բոլոր տեղերում դեռ կան այդ հին ռեժիմի ներկայացուցիչները, որոնք էլ խոչընդոտներ են հարուցում։ Այսօր ինձ արդարացրին, բայց ինձ ձերբակալած ոստիկանը, իմ գլխին գործ սարքած ոստիկանը շարունակում է համակարգում աշխատել, ու գործն էլ այնքան ձգձգեցին, որ նա գնա թոշակի»,- ասաց Թարխանյանը՝ ավելացնելով, որ եթե իր փոխհատուցման խնդիրը չլուծվի, ինքը դիմելու է բոլոր հնարավոր ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ կառավարության դիմաց հացադուլի է նստելու։

2008-ին դատապարտված անձանց արդարացման գործընթացը սկսած մասնակիցներից ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուրախ է արդարացման որոշումների հետ կապված, դրան շատ են սպասել, բայց դա դեռ քիչ է։ Արդարացման որոշումներին պետք է հաջորդի ապօրինի դատական ակտ կայացրած բոլոր դատավորներից դատական համակարգը մաքրելը։ Նրանք, ըստ Խաչատրյանի, պետք է լքեն դատավորի պաշտոնը ու անհապաղ կանգնեն արդարադատության առաջ։

Դատավորներից բացի, շինծու մեղադրանքներով մեղադրական եզրակացություն ստորագրած դատախազները՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, պետք է կանգնեն արդարադատության առաջ։ «Ապօրինի մեղադրանք առաջադրած ու գործ քննած անդրանիկմիրզոյանական ու վահագնհարությունյանական բոլոր քննիչները պետք է պատասխան տան դատարանի առջև։ Հայկական Նյուրենբերգ լինելու է, օրենքի, արդարադատության ու մեր քաղաքացիների առաջ պատասխան պետք է տան բոլոր մեղավորները»,-ընդգծեց Արմեն Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում