ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 10-րդ նիստն է գումարել: Օրակարգում առաջին ընթերցմամբ 9 հարց է ներառված, ևս 3-ը՝ երկրորդ ընթերցմամբ:
Առաջին հարցով քննարկման դրվեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածում: Հայտնի է, որ գործող նորմը նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի փոփոխությամբ է գործում, այսինքն՝ 1 մլն դրամից ավելի դեպքում սնանկության պահանջով դիմում են, և ռեժիմը գործում է 1 մլն-ի դեպքում: Մենք առաջարկում ենք, որ այդ 1 մլն-ը դառնա 2 մլն»,- ասաց Մելքումյանը:








































