Կանզաս Սիթիի քաղաքային կենդանաբանական այգուց, որ փակված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, պինգվիններին էքսկուրսիա են տարել Նելսոն-Աթկինսի արվեստների թանգարան, որը նույնպես չի գործում համավարակի ընթացքում: Տեսանյութերը տեղադրվել են կենդանաբանական այգու Youtube ալիքում:
Պերուական պինգվինները կամ Հումբոլդտի շրջել են սրահներով և «ուսումնասիրել» ցուցանմուշները: Ըստ թանգարանի գործադիր տնօրեն Ջուլիան Զուգազագոիատիայի՝ կենդանիներին նկատելիորեն դուր են իտալացի նկարիչ Միքելանջելո Կարավաջոյի գողանկարները ավելի, քան ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի գործերը: