Saturday, 04 07 2026
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրները կարող են ազդել ժողովրդագրական պատկերի վրա

Ժողովրդագրական տեսանկյունից կորոնավիրուսի հասցրած վնասները դեռ երկար կզգացվեն։ Իրավիճակը ավելի հստակ կարելի կլինի գնահատել հաջորդ տարի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի Արտակ Մարկոսյանը։

«Դեռ վաղ է գնահատել կոնկրետ ժողովրդագրության վրա կորոնավիրուսի ազդեցությունը, որովհետև սա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև տնտեսական բացասական հետևանքներ է ունենալու։ Ժողովրդագրության համար դեռևս ժամանակ է հարկավոր։ Հաջորդ տարի կարելի է խոսել, թե ինչ ազդեցություն են ունեցել տնտեսական բացասական հետևանքները ժողովրդագրության վրա»,- ասաց Արտակ Մարկոսյանը։

Հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական լուրջ խնդիրներ կառաջանան, չի բացառվում նաև, որ այդ գործոնները կազդեն նաև բնական աճի տեմպերի վրա։ «Տնտեսագիտական տեսանկյունից եթե խոսենք, ապա կարող ենք ասել, որ սրա հետևանքները ոչ մեկ ամսում են վերանալու, ոչ մեկ տարում։ Մենք նախորդ տարի ունեինք բավական լավ պատուհան։ Մեծ թվով 80-ականների կեսի 90-ականների սկզբի ծնվածներ, որոնք պետք է մտնեին ամուսնական դաշտ։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ չէին ամուսնացել։ 2010 թվականից մեզ մոտ ամուսնությունների թիվը նվազել էր։ Պետք է տեղի ունենար հակառակ գործընթացը, պետք է աճեր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, բացի տնտեսական խնդիրներից, այն պայմանավորված էր նաև նրանով, որ երիտասարդներն իրենց Հայաստանում չէին տեսնում։ Հետազոտություններ կային, համաձայն որոնց՝ մինչև 53 տոկոսը ցանկանում էր հեռանալ Հայաստանից»,- ասաց Արտակ Մարկոսյանը։

Նա հույս հայտնեց, որ մեկնարկող ժողովրդագրական ծրագրերի առումով ունենալու ենք բնական աճ։ Կառավարությունը մի շարք ծրագրեր է նախատեսում իրականացնել բնական աճը երկրում խթանելու ուղղությամբ։ Ծրագրերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին հաջորդ տարվանից, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով ու տնտեսական լուրջ հետևանքներով, սկսելու է գործել այս տարվանից։

Խոսելով միգրացիոն վիճակի մասին, ժողովրդագրության բաժնի պետը ներկայացրեց 2020 թվականի առաջին եռամսյակի միգրացիոն պատկերը։ Ըստ այդմ՝ հայկական անձնագրով ելումուտը դրական է եղել 18609-ով, նախորդ տարվա 2526-ի փոխարեն։ Այսինքն՝ ՀՀ անձնագրով ավելի շատ մարդ է մուտք գործել երկիր, քան դուրս է եկել։ Պատճառները տարբեր են։ «Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում ևս խնդիրներ են առաջացել։ Այնտեղ գտնվող մեր հայրենակիցների համար բավականին դժվար ժամանակահատված է։ Ես չեմ խոսում 20, 30 կամ 35 տարի առաջ գնացածների մասին, այլ՝ 5-6։ Իրենք լուրջ խնդիրներ ունեն, այդ թվում՝ բնակվարձի։ Մարդիկ նախընտրում են վերադառնալ Հայաստան։ Ոչ միայն Ռուսաստանից են վերադառնում, նաև Ամերիկայից են վերադառնում։ Եվրոպական երկրներից դեռ չեմ լսել, բայց, հավանաբար, դեռ փակ են սահմանները՝ դրանով է պայմանավորված։ Սահմանների բացվելուց հետո կերևա, թե եվրոպական երկրներից հոսքերը ինչպիսին են։ Մենք ներհոսք ունենալու ենք։ Նաև պետք է հաշվի առնել, որ այս տարի արտագնա աշխատանքի չեն մեկնել։ Այդ տեսանկյունից, մեզ համար դրական է։ Իսկ արտահոսք այս պարագայում ես չեմ կանխատեսում»,- ամփոփեց իր խոսքը Արտակ Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում