Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Վարակակիրների քանի՞ տոկոսն է դրսից»,- փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Նա նաև հետաքրքրվեց, թե որքանով է անհրաժեշտ դիմակ կրել բաց տարածքում, ասենք այգում. «Այգում սպորտով զբաղվող մա՞րդն էլ պետք է դիմակ կրի»:
«Բնականաբար, պաղպաղակ ուտելիս չի պահանջվում դիմակ կրել»,- ի պատասխան ասաց փոխվարչապետը և հավելեց, որ մայիսի 25-ից` վերջին փուլում, պարտադիր է դառնալու հանրային վայրերում դիմակների կրումը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































