Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է

«Քոչարյանի ու նրա շրջապատի շահերն ավելի էին կարևորվել, քան պետական շահը». Հրադադարից 26 տարի անց՝ բանակցություն առանց Արցախի

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։

– 1994 թվականի մայիսի 12-ին հաստատվեց հրադադար ղարաբաղյան պատերազմի կողմերի միջև։  Արդյոք այդ պահի դրությամբ դա ամենաճիշտ ու ամենահնարավո՞ր տարբերակն էր, քանի որ շատերը խոսում են ադրբեջանական կողմին կապիտուլյացիայի ենթարկելու հավանականության մասին, եթե չլիներ հրադադարը։

– Այդպես խոսելը հեշտ է նրանց համար, ովքեր այն ժամանակ, չլինելով որոշում կայացնողներից, հրամանատարներից կամ բանակցողներից, այսինքն՝ պատասխանատվություն կրողներից մեկը, կարող էին ճամարտակել կապիտուլյացիայի, մինչև Կուր գետը հասնելու ու նմանատիպ բաների մասին՝ առանց հաշվի առնելու այն ժամանակ հայկական կողմերի ու հակառակորդի ունեցած ռեսուրսներն ու այլ հանգամանքները: Անցած տարիների ընթացքում այդպես մտածողների քանակը գուցե նույնիսկ ավելացել է՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների ու կրթական համակարգի միջոցով 20 տարվա ընթացքում ՀՀԿ-ՀՅԴ-ական քարոզչության ազդեցությունը, թե՛ վերջին տարիներին արդեն նաև սոցցանցերի շնորհիվ «բազմոցային դիվանագետ» կամ «բազմոցային զորավար» լինելու հեշտությունը:

Հրադադարն ամրագրել է ԼՂ հակամարտության կողմ և բանակցությունների լիիրավ մասնակից լինելը: ԼՂ պաշտպանության բանակն էլ ունի պաշտպանունակ դիրքեր: Սա է էականը:

Ինչպե՞ս ստացվեց, որ եռակողմ համաձայնագրի կնքումից մի քանի տարի անց Ղարաբաղը դուրս մնաց բանակցությունների սեղանից։

– Այս թեմային բազմաթիվ անդրադարձներ են եղել: Եթե կարճ ձևակերպենք՝ Ռոբերտ  Քոչարյանի ու նրա շրջապատի շահերն ավելի էին կարևորվել, քան պետական շահը:

Ո՞րն էր Ռուսաստանի դերակատարությունը և նաև՝ շահագրգռվածությունը այդ համաձայնագրի ստորագրման հարցում։

– Ռուսաստանն այն ժամանակ կարողացավ դիրքավորվել որպես հակամարտության բոլոր կողմերի համար վստահելի միջնորդ՝ դրանով նաև ամրապնդելով իր միջազգային համբավը: Այդպիսով այն կարողացավ նաև երկարաժամկետ առումով պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում ու նաև դրա շնորհիվ է կարողանում մինչև այժմ ազդել իրավիճակի վրա իր համար առավել շահավետ ձևով՝ հանդես գալով միաժամանակ միջնորդի և հակամարտության կողմերին զինողի դերերում ու դրան զուգահեռ անգամ չթաքցնելով «ազդեցության գոտի» ունենալու հավակնությունները: Չմոռանանք, սակայն, որ այն ժամանակ Ռուսաստանն ուներ Չեչնիայում ռազմական գործողություններ պլանավորելու խնդիր ևս, ու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ նաև որոշ չափով իր թիկունքի անվտանգությունն էր ապահովում:

2016 թվականի ապրիլի 5-ին ևս կնքվեց նման մի համաձայնագիր՝ այս անգամ երկկողմ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Եվ կարծիք կա, որ եթե ռուսական կողմը չպնդեր, մենք կվերադարձնեինք կորցրած դիրքերը։ Ընդհանրապես՝ արդյոք չե՞ք կարծում, որ 2016-ի այդ երկկողմ ստորագրած փաստաթուղթը, մեծ հաշվով, չեղյալ է համարում 1994-ի հրադադարի համաձայնագիրը, որը եռակողմ էր։ 

– Այդպես չեմ կարծում. կարծում եմ՝ ակնհայտ է, որ արդեն մեկուկես տասնամյակից ավելի երկկողմ բանակցություններ վարելուց հետո տրամաբանական էր 2016-ին կատարվածը: Առավել ևս, քանի որ եռակողմ ձևաչափին վերադառնալու նպատակ այն ժամանակ չի էլ դրվել, ու համապատասխան քաղաքական կամք դրսևորելու պատրաստակամություն չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում