Չինաստանը ԱՄՆ-ին կորոնավիրուսի անորակ և կեղծված թեստ-համակարգեր է վաճառել, հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն՝ Fox News հեռուստաալիքի եթերում։
«Չինաստանը հիմա հեղեղում է մեզ այդ անորակ թեստերով․․․ Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը բերի թեստավորման այդ կեղծ և անորակ հավաքածուները»,- ասել է Նավարոն։
Խորհրդականը նաև հայտարարել է, որ Չինաստանը օգտվում է ստեղծված իրավիճակից, ինչպես նաև մեղադրել է Պեկինին համաշխարհային հանրությանը ոչ ժամանակին տեղեկացնելու և կորոնավիրուսի զսպումը երկրի ներսում ձախողելու համար։









































