ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է ազատվել Սերժ Սարգսյանի մնացորդ կադրերից:
Նա նշեց, որ ժամանակին իրենք ասել են, որ երկրում կան բազմաթիվ խելացի ու հմուտ մարդիկ, ովքեր չեն քայլել, բայց կարող են կառավարել: «Եկել են, մի քանի նախարարների փոխել են, երկրորդ էշելոնի կադրերին՝ փոխնախարարներին առաջ են քաշել, դարձրել նախարար ու էս երկու տարի է աշխատում են այդպես: Արդյունքն այն է, ինչ ունենք: Եվ ամեն օր բողոքում են Սերժ Սարգսյանից: ժողովուրդ ջան, ձեր մոտ են կադրերը, ազատվեք, ո՞ւմ վրա եք մունաթ գալիս»,- նշեց Մարուքյանը:









































