Գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ում ասել է, որ երկու շաբաթ պայքարել է կորոնավիրուսի ախտանիշների դեմ:
Հարի Փոթերի մասին գրքերի ստեղծողն ասել է, որ COVID-19-ի թեստեր չի հանձնել: «Ես լիովին առողջ եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ իրեն օգնել է հատուկ շնչառական տեխնիկան։