Հաիթիում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Haiti Press Network գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Կորոնավիրուսից 55 տարեկան տղամարդ է մահացել։ Նա շաքարախտ է ունեցել և հիպերտոնիա, ինչը բարդացրել է վիճակը։
Գործակալության աղբյուրի խոսքերով՝ կորոնավիրուսից մահացել է Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում աշխատող փաստաբաններից մեկը։
Ներկայումս Հաիթիում կորոնավիրուսի 21 դեպք է գրանցված։








































