Բելգիան երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի վարչապետ Սոֆի Վիլմեսին։
Ռեժիմն արգելում է բելգիացիներին տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։ Փակ են ուսումնական հաստատություններն ու հասարակական վայրերը։ Ոստիկանությունը հետևում է օրինախախտներին և տուգանում։
Բելգիայում կորոնավիրուսով ավելի քան յոթ հազար մարդ է վարակվել, մահացել է 289-ը։