Թուրքիան գոհ է Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներից ՀՀՊ համակարգի հարցում. հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր երկրներից է: Որոշումների կայացման մեխանիզմի հարցում Թուրքիայի դերն ակնհայտ է ու զգալի, Թուրքիան իրավասու է հրամանատարության համակարգի հարցում»,- ասել է Դավութօղլուն:
Միևնույն ժամանակ Թուրքիան խաղաղության ու համագործակցության սկզբունքների շրջանակում շարունակում է մեխանիզմներ ստեղծել բարձր ռազմավարական համագործակցության առումով: Իրաքից, Սիրիայից, Հունաստանից ու Ռուսաստանից հետո, Թուրքիան համատեղ կառավարական խորհրդակցություն կանցկացնի Եգիպտոսի հետ, հայտնում է TRT-russian-ը: