Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ. Մակրոնի խոսքով՝ դրա նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը։
Այս մասին Մակրոնն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը պետք է հիմնված լինի սառեցված հակամարտությունները կարգավորելու ունակության, կիբերանվտանգության մասին քննարկման ունակության վրա»,- ասել է Մակրոնը:








































