Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արդյունավետ է որակում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանձնաժողովում ունեցած հանդիպումը: Այս մասին Քոչարյանն ասաց փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում:
«Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի վերաբերյալ, նաև ապագային միտված հարցերի: Այսօր մենք երեքուկես ժամ հերթական արդյունավետ աշխատանքն ենք ունեցել, որը միտված է եղել ապրիլյան պատերազմի հետ կապված հարցերը պարզելուն և հանրությանը ներկայացնելուն»,- ասաց Քոչարյանը:








































