Թուրքիայի ռազմական տեխնիկայի նոր զորասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին:
Կենտրոնի տվյալներով՝ զորասյունը կազմված է 40 միավոր զրահատեխնիկայից, այդ թվում՝ տանկերից, ինչպես նաև ռազմական ու լոգիստիկ տեխնիկայից և զինծառայողներից:
Զորախումբը շարժվում է հարավային ուղղությամբ, դրա նշանակման կետը անհայտ է: