Tuesday, 28 07 2026
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

«Լիդիանի» դիմելը արբիտրաժ չի կարող սպառնալ Հայաստանի ներդրումային վիճակին

«Այս պահին Հայաստանի ներդրումային վիճակին ոչինչ չի սպառնում։ Եթե որպես խնդիր դիտարկում ենք ներդրումային արբիտրաժի փաստը, ապա դա բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի ներդրումային վիճակի վրա, քանի դեռ չկա արբիտրաժային դատարանի բացասական որոշում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը։

Ինչպես հայտնի է,  Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է: Մինչ այս՝ 2019թ. դեկտեմբերի 23-ին, Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը, և դիտարկվում էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում:

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն անդրադառնալով այս փաստին՝ իր հարցազրույցներից մեկում նկատել է, որ սա երկրի համար ոչ մի լավ բան չի նշանակում, և սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը: «Մի առիթով ասել եմ՝ Ամուլսարի դեմ այս գործընթացը Հայաստանի Հանրապետությանը, վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերել։ Ու Ամուլսարի նման ծրագրից, «Լիդիանի» նման ընկերության առկայությունից օգտվելու փոխարեն՝ երկիրը ոմանց քմահաճույքով շարունակում է խրվել գնալով մեծացող խնդրի մեջ»,- ասել է Ալոյանը։

Պապյանի խոսքով՝ աշխարհում չկա մեկ երկիր, որը չունենա առնվազն մի քանի արբիտրաժային վարույթներ։ Դա նորմալ գործընթաց է։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հնարավոր է՝ «Լիդիանը» դիմի  արբիտրաժային դատարան, լինի արբիտրաժային վարույթ, և դատարանը համարի, որ Հայաստանը որևէ պարտավորություն չի խախտել։ Տվյալ պահին խոսել ներդրումային միջավայրի, պայմանների վատթարացման մասին, դեռ վաղ է։ Բացի դրանից, արբիտրաժային վարույթը կարող է տևել 6-7 տարի։ Դա կարճ գործընթաց չէ, և խոսել ներդրումային միջավայրի վատթարացման մասին՝ դեռ շատ վաղ է»,- ասաց Պապյանը։

Այլ խնդիր է, որ, ըստ մեր զրուցակցի, դեպի Ամուլսար տանող ճանապարհների բացման մասով խնդիր կա, և տևական ժամանակ է՝ ՀՀ-ն չի իրականացնում միջազգային համաձայնագրով իր ստանձնած  պարտավորությունը։ Այսինքն՝ չի պաշտպանում օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը: «Կան ՀՀ ներպետական դատարանների որոշումներ, ըստ որոնց՝ այդ ճանապարհները պետք է բացվեին, և «Լիդիանը» պետք է հնարավորություն ունենար շարունակելու իր աշխատանքները։ Բայց ոնց տեսնում ենք՝ ճանապարհները փակ են, և որոշ դեպքերում ներդրումային արբիտրաժային վեճերում դա ճանաչվել է որպես արդարադատության մերժում, որը միջազգային իրավունքի սկզբունք է։ Տվյալ տեսանկյունից որոշ խնդիրներ կարող են առաջանալ՝ որպես ներդրումների համար ավելի գրավիչ վայրի առումով, բայց ոչ ներդրումների ներգրավման համար խոչընդոտ»,- ընդգծեց փորձագետը։

Ի դեպ, «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը այդ հարցազրույցում նաև նշել է, որ Ամուլսարի շահագործման իրավունքների տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել։ Ընկերությունը շարունակում է տիրապետել Ամուլսարի հանդեպ բոլոր օրինական իրավունքներին և կարող է թե՛ դիմել արբիտրաժ, թե՛ վաճառել ծրագիրը, թե՛ ներգրավել նոր միջոցներ՝ ծրագիրը վերսկսելու համար և կամ՝ այս բոլոր տարբերակների համադրությունը։

Այս քայլերին զուգահեռ՝ «Լիդիան Արմենիան» նաև ակտիվ պայքար է մղում դատարաններում ընկերության վերաբերյալ հրապարակումները հերքելու և փոխհատուցման պահանջով։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պահին դատական հայցեր է ներկայացրել ՀՀ 13 քաղաքացիների, ինչպես նաև Ջերմուկում առողջարանային կենտրոնի դեմ։ Դատական հայցեր են ներկայացվել տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի դեմ «Լրագիր» կայքում տված մի հարցազրույցի համար։ «Լիդիանը» պահանջում է  հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցում է պահանջում։ Երկու դատական հայց է ներկայացված նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ։

Ատոմ Մարգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը փորձագետ է, հարցազրույց է տվել և հավասարակշռված կերպով իր տեսակետներն է ներկայացրել. «Իսկ թե «Լիդիանը» ինչ գործարար համբավ ունի՝ երևում է իր վիճակից։

Մնացածը՝ դատարանում։ Այս պահին դեռ չեմ ուզում ոչինչ ասել»։

Նազելի Վարդանյանն էլ մեզ հետ զրուցյում ասաց, որ հայցը անհիմնէ  համարում, և արդեն փետրվար ամսից սկսվող դատաքննության ժամանակ իրենք դա կապացուցեն։

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիայի» տնօրենի պնդումներին, թե ընթացող պրոցեսը վնասում է  միայն պետությանը, ապա Վարդանյանի խոսքով՝ դա իրականության հետ ոչ մի կապ չունի. «1.5 տարի  այս գործընթացը գնում է, ճանապարհները փակ են, բայց Հայաստանում ներդրումներ եղել են, նոր ներդրումների շուրջ էլ քննարկումներ գնացել են։ Որևէ  ներդրում կամ ներդրում չանելը կապված չի եղել «Լիդիանի» հետ»,- ասաց տիկին Վարդանյանը։

Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ Տորոնտոյի ֆոնդային բորսայից «Լիդիանի» բաժնետոմսերի վաճառքի իրավունքի դադարեցումը, ցուցակից հանելը պայմանավորված է եղել իրենց կողմից մշտապես բորսայի պայմանները խախտելով, չկատարելով:

«Ինչ վերաբերում է  պնդումներին, թե իրենք տիրապետում են Ամուլսարի շահագործման օրինական թույլտվության, ապա  պետք է ասեմ, որ իրենք այդ թույլտվությունը ստացել են մեր օրենսդրության խախտումներով, և մեր կառավարությունը պետք է  այդ 1 տարվա ընթացքում միջոցներ ձեռնարկեր, որպեսզի իրավապահ մարմինները պարզեին, թե ինչպես են այդ թույլտվությունները տրվել, ինչպես են կառավարության անօրինական որոշումներ կայացվել, ինչու 10 տարի թույլտվություն ունեցող  կազմակերպությունը զբաղեցրել է տարածքը, հանքը և որևէ օգուտ չի տվել մեր երկրին, հակառակը՝ վնաս է պատճառել։ Այս ամեն ինչը պետք է պարզել, որ ինչ-որ կերպ երաշխավորված լինի մեր ապահովվածությունն այս գործընթացում»,- ասաց Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում