Google կորպորացիան հնչեցրել է իր դիրքորոշումը Apple-ի և Samsung-ի ձգձգվաճ դատավեճում։
Իբրև վկա ցուցմունքներ տալու ընթացքում Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Samsung-ի կողմից բջջային սարքավորումների համար Android օպերացիոն համակարգի օգտագործումն ընկերությանն ազատում է Apple–ի կողմից որոշ պատենտային հավակնություններից, հաղորդում է Bloomberg-ը։
Google-ի պատենտային իրավունքի հարցերով փաստաբանը հայտարարել է, որ ընկերությունը Samsung-ի հետ ունի պայմանագիր, ըստ որի՝ հարավկորեական արտադրողն օգտագործում է ծրագրային ապահովում (ԾԱ), որը մշակված է Google-ի կողմից։
2 մլրդ դոլարի դատական հայցի շրջանակներում Apple-ը հայտարարում է, որ Samsung-ի որոշ արտադրանքներ խախտում են բջջային սարքավորումների համար օպերացիոն համակարգերի օգտագործման ինտերֆեյսի տեխնոլոգիաների օգտագործումը։ Այդ թվում՝ էկրանի ապաուղեկապման ֆունկցիան մատը շարժելու միջոցով, ուղղագրության ավտոմատ կատարումը, ինչպես նաև օգտվողի հնարավորությունը՝ զանգելու հեռախոսահամարով՝ հպվելով նրան վեբ-էջում կամ էլեկտրոնային նամակի տեքստում՝ առանց ձեռքով հավաքելու անհրաժեշտության։
Samsung-ից Apple-ի դժգոհությունների մեծ մասը կապված է Android ԾԱ հետ։ Ինչպես նշում է պարբերականը, Google-ն ունի լուրջ ֆինանսական շահագրգռություն, որպեսզի դատարանի վճիռն ընդունվի հօգուտ Samsung-ի։ Եթե դատը շահի Apple-ը, հնարավոր հետևանքներից կարող է լինել դատարանի որոշումը՝ արգելել Samsung-ի կողմից Android ԾԱ օգտագործող սարքավորումների վաճառքը ԱՄՆ տարածքում։








































