Ավստրալիայում գրեթե 20 մարդ Է տուժել Սիդնեյի առեւտրի կենտրոններից մեկում նվերների նախատոնական բաժանման ժամանակ սկսված հրմշտոցից: Այդ մասին հայտնել Է 9News հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի լույս 24-ի գիշերը Westfield Parramatta առեւտրի կենտրոնում: Հրմշտոցն սկսվել Է այն բանից հետո, երբ շենքի առաստաղից սկսել են իջնել օդապարիկներ, որոնց ներսում ընծայական քարտեր եւ այլ նվերներ են եղել:
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ միջոցառմանը հավաքվել Էր մի քանի հարյուր մարդ: Խաղարկության սկսվելուց հետո մարդիկ սուրացել են նվերների հետեւից՝ գետին տապալելով միմյանց: Ստացած վնավածքների պատճառով հինգ հոգու ուղարկել են հիվանդանոց, եւս 12-ին օգնություն են ցույց տվել տեղում:
«Դա ինչ-որ խելագարություն Է»,- հայտարարել Է առեւտրի կենտրոնի այցելուներից մեկը: «Վիթխարի ամբոխ, երիտասարդներ եւ տարեցներ: Կարծում եմ դրանցում ոչ մեծ գումարի շնորհագրեր Էին: Հնարավոր Է 5 կամ 10 դոլար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































