«Դատաիրավական համակարգում լուրջ խնդիրներ ունենք և համակարգն արմատապես պետք է բարեփոխումների ենթարկվի: Մենք չենք ժխտում, որ խնդիրներ ունենք: 2018-ի հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք, որ պետական համակարգին էլ են ընդդիմանում և փորձում են սաբոտաժ անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր գոյություն ունեն, երբ մարզպետը համայնքի ղեկավարի հետ կապված բազմաթիվ չարաշահումներ է արձանագրում, հանձնում իրավապահ համակարգին, բայց տևում է ամիսներ:








































