Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ կոնգրեսին խնդրել են հետաձգել զենքերի ռուսական արտահանող «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դեմ պատժամիջոցները, քանի որ ընկերությունն ուղղաթիռներ է մատակարարում աֆղանական բանակի համար: Այս մասին հաղորդում է Christian Science Monitor թերթը:
«Պենտագոնը մեզ հետ խոսելիս օգտագործում է «ճկունություն» բառը, այսինքն՝ նրանք ցանկանում են, որ մենք «Ռոսօբորոնէքսպորտ»-ի համար հսկայական բացառություն անենք»,- անանունության պայմաններով թերթին հայտնել է Կոնգրեսի աշխատակիցը:
Պենտագոնը կարծում է, որ ռուսական Մի-17 ուղղաթիռներն անհրաժեշտ են Աֆղանստանին, քանի որ դրանք հուսալի են և ծանոթ տեղացի օդաչուներին: Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ պայմանագրի խախտման դեպքում տույժը կարող է կազմել 100 մլն դոլար:








































