Saturday, 04 07 2026
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

ԱՄՆ-ը ողջունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսակին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների պատմական ճանաչումը»: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների հրապարակայնորեն արված պատմական ճանաչումը»,- ասել է ԱՄՆ արտգործնախարարության խոսնակը:

«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման գործը»,- ասել է արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսակին` հավելելով. «Կարծում ենք՝ սա դրական քայլ է»:

Թուրքիայի վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին արված հայտարարությանն անդրադարձել է նաև Ամերիկայի հայկական համագումարը, որի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հայտարարությամբ, այնուամենայնիվ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ «միաժամանակ նոր շերտեր ավելացնելով պաշտոնական Անկարայում սկիզբ առնող ժխտմանը»:

«Հայոց ցեղասպանության զոհերի հոգիները չեն կարող խաղաղությամբ ննջել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականությունը»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ ցեղասպանությունը վերապրածներին օգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի մարդասիրական միջամտության պատմության ազնիվ գլուխը, ճանաչումը կանխելու նպատակով միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն՝ Թուրքիայի կառավարությունը պետք է անդրադառնա Ցեղասպանության և դրա 99 տարի տևող ժխտման հետևանքներին»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ավելի վաղ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «1915 թվականի իրադարձությունների» շուրջ արված հայտարարությանը, «Ցեղասպանության ժխտման վերափաթեթավորում» է որակել այն:

«Վարչապետ Էրդողանն այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմ հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը»,- ասել է Համբարյանը՝ հավելելով, որ «ո՛չ փաստերը, ո՛չ էլ աշխարհում ընդունված իրավունքի և բարոյականության կանոնները չեն սատարում աղավաղված այս տեսակետը»:

«Անկարան, որի միջազգային մեկուսացումը հետզհետե ավելանում է, վերափաթեթավորում է Ցեղասպանության ժխտումը»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենի հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում