Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Իսրայելի կառավարությանը կոչ է արել համաձայնել անցկացնել Պաղեստինի նախագահական և խորհրդարանական ընտրությունները Արևելյան Երուսաղեմում՝ շեշտելով պաղեստինյան բոլոր տարածքներում քվեարկության ապահովման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը:
«Մենք պաշտոնական նամակ ենք ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով համաձայնություն տալ Երուսաղեմում ընտրություններ անցկացնելուն։ Մենք շատ շահագրգռված ենք ընտրությունների անցկացմամբ, մենք ցանկանում ենք ձևավորել մեր օրենսդիր մարմինները, բայց ընտրությունները պետք է անցկացվեն և Երուսաղեմում, և Արևմտյան ափին և Գազայի հատվածում»,- գործակալությունը մեջբերում է Աբբասի խոսքերը։








































