Նորվեգացի ռեժիսոր Էսկիլ Վոգտի «Կույրը» ֆիլմը դարձել է «Կոպենհագեն. Պիքս» (CPH PIX) 6-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող: Ֆիլմը պատմում է երիտասարդ կնոջ՝ Իգրիդի մասին, որը, կորցնելով տեսողությունը, հետագա կյանքի համար իրեն նոր աշխարհ է ստեղծում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ «Նոր տաղանդներ» գլխավոր մրցույթում մասնակցում են միայն այն կիոնեմատոգրաֆիստները, ովքեր նոր-նոր են ստեղծագործում: Դրամական մրցանակը՝ 15 հազար եվրո, նախատեսված է օգնելու սկսնակ ռեժիսորին՝ ստեղծելու հաջորդ ֆիլմը:
Հանրության մրցանակը, որը հիմնադրվել է «Պոլիտիկեն» թերթի կողմից, շնորհվել է իսլանդացի ռեժիսոր Բենեդիկտ Էրլինգսոնին՝ «Ձիերի և տղամարդկանց» մասին ֆիլմի համար, որը պատմում է իսլանդական գյուղի բնակչի և իր ձիու տաօրինակ ընկերության մասին: Մրցանակակրին որոշում են հեռուստադիտողները: Դափնեկրին տրվում է հնարավորություն՝ ցուցադրելու ֆիլմը դանիական կինոթատրոնների էկրաններին և դանիական հեռուստատեսությամբ:
Ժյուրիի կազմում են եղել ամերիկացի պրոդյուսեր Սթիվ Հոլմգրենը, անգլոգերմանացի պրոդյուսեր Սոլ Բոնդին և դանիացի ռեժիսոր Միրիամ Ներգորը:
Այս տարի փառատոնին ցուցադրվել է մոտ 150 ֆիլմ բազմաթիվ երկրներից:
Կինոստուգատեսի արտասովոր անվանումը գալիս է պիքսել բառից, որը վկայում է նոր կինեմատոգրաֆիական տեխնոլոգիաների զարգացման հանդեպ կազմակերպիչների հատուկ հետաքրքրության մասին:
Չնայած կինոփառատոնի ավարտին՝ հանրության մեծ հետաքրքրության արդյունքում կինոնկարները շարունակում են ցուցադրվել քաղաքային կինոթատրոններում:










































