Եթե բոլորին դպրոց գնալու նման հնարավորություն ընձեռվեր, ապա ոչ ոք դասից չէր ուշանա, քանի որ այդ տարբերակն աշխատում է ավելի արագ, քան դպրոցական ավտոբուսը: Իհարկե, այդ դեպքում ստիպված կլինեք մինչ դասերի սկսվելը կարգի բերել մազերը:
YouTube-ում հայտնվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է տղան դպրոց գնում: Նա բացում է տան դուռն ու ցած նետվում երկնքում գտնվող տնից դեպի դպրոց: Տեսանյութը ներկայացնում է մանկական ժամանցային տեսանյութերի նկարահանմամբ մասնագիտացած Action Movie Kid ալիքը:
Տեսանյութի վերջնում ներկայացվում է նկարահանման ընթացքը: Երեխան անկման շարժումներն արել է հատակին պառկած:










































