Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր գործընկերոջը՝ Ջոննի Դեպին խորհուրդ է տվել ուղղակի չամուսնանալ, այլ ամուսնական պայմանագիր կնքել:
Ջոլին վստահ է, որ Դեպի մոտ տարիքային ճգնաժամ է, և 27-ամյա դերասանուհի Էմբեր Հյորդի հետ ամուսնությունը դեպրեսիայից ազատվելու լավագույն տարբերակը չէ: Բայց եթե Ջոնին այդքան վճռական է տրամադրված, ապա որպես ընկեր՝ Անջելինան իրեն իրավունք է վերապահում նրան խնդրել այդքան պատասխանատու քայլի արագ չդիմել:









































