Ըստ բժիշկների՝ թեյի բաղադրությունը պարունակում է ավելի քան հազար կենսաբանական ակտիվ նյութեր: Դրանցից մոտ քսանը մարդու համար շատ կարևոր են: Առաջին հերթին խոսքը կոֆեինի մասին է, որը փոքր քանակությամբ օգտակար է օրգանիզմի համար՝ հայտնում է «Էկոնոմիկան այսօր» պորտալը: Թեյի որոշ տեսակներ պարունակում են այս նյութից ավելին, քան սուրճը:
Բժիշկները պնդում են, որ այս ըմպելիքը կարող է պաշտպանել լյարդի հիվանդություններից՝ կանխելով ցիռոզի և ուռուցքների առաջացումը: Բացի այդ, ապացուցված է, որ թեյը օգնում է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարին, ինչպես նաև նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Կանաչ թեյի բաղադրիչները քիմիաթերապիայում օգտագործվում են քաղցկեղի որոշակի տեսակների բուժման մեջ:









































