Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հիմնադրամը պետք է դառնա իսկապես ներկայացուցչական մարմին և ընդգրկի համահայկական ավելի լայն շրջանակներ. Ա. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ժամեր առաջ մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն – 2019-ը։ Ընդհանրապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնները պետք է հանդիսանա համազգային նշանակության իրադարձություն: Այդ հեռուստամարաթոններն ու հանգանակությունը պետք է լինեն համահայկական սպասում՝ գրեթե յուրաքանչյուր հայ պետք է սպասի տարվա այդ օրվան, համազգային իր լուման բերելու համար:

Արդյո՞ք հեռուստամարաթոնի և ընդհանրապես համահայկական «Հայաստան» հիմնադրամի, այսպես ասած, մակրոտնտեսական ցուցանիշները, հանգանակությունների վիճակագրությունը արտահայտում է այն պոտենցիալը, որ ունի աշխարհով մեկ սփռված հայությունը՝ 10 միլիոն հայությունը:

Իրատես լինելու պարագայում պետք է արձանագրենք, որ առնվազն 1998 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամը բավականաչափ հեռացել էր համահայկական իրական ընդգրկումից՝ ավելի շատ դառնալով համահայկական հիասթափության խորհրդանիշ:

Հիասթափություն առաջին հերթին հայկական պետականության որակներից, որի թիվ մեկ պատասխանատուն եղել են այդ պետականության որակները մոտ երկու տասնամյակ շարունակ հետևողականորեն սղոցած իշխանությունները, կիսագողական տնտեսա-քաղաքական համակարգը: Մյուս կողմից ակնհայտ է, որ «Հայաստան» հիմնադրամը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ, Հայաստանը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ, Ղարաբաղը չպետք է ասոցացնել այդ համակարգի հետ:

Հիմնադրամը պետք է դառնա իսկապես ներկայացուցչական մարմին և ընդգրկի համահայկական ավելի լայն շրջանակներ։ Այսպիսով հիմնադրամի հանդեպ վստահությունը անբեկանելիորեն կավելանա՝ իր հետ բերելով նաև հանգանակության ավելացում, և հետևաբար համահայկական հիմնադրամի ծրագրային արդյունավետության և ծավալային, և որակական էական աճ:

Ինքս դեկտեմբեր ամսվա իմ պատգամավորական աշխատավարձի պարգևավճարն եմ նվիրաբերում հիմնադրամին։ Դասակարգելով հեռանկարի հրամայականներն ու ընթացիկ մարտահրավերները կոչ եմ անում ակտիվ մասնակցել համահայկական այս հանգանակությանը։

Լինենք պահանջատեր՝ մասնակցենք և պահանջենք արդյունավետություն, մասնակցենք և պահանջենք հաշվետվողականություն, մասնակցենք և պահանջենք ներկայացուցչականություն՝ հանուն Հայաստանի, հանուն Ղարաբաղի և նաև հանուն Սփյուռքի:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2885311091499599/?type=3&theaterhttps://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/2885311091499599/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում