ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը անդրանիկ հարցազրույցը տվեց: Խոստացավ հաջորդ տարի ավելի ակտիվ լինել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:
«Պատգամավորի աշխատանքը հանրային աշխատանք է. ավելի շատ ես երևում հանրությանը: Այս առումով սկզբնական շրջանում դիսկոմֆորտ եղավ/ անհարմարավետություն էի զգում, որովհետև ես սովոր եմ եղել այնպիսի աշխատանքի, որտեղ ես, կոպիտ ասած, չեմ երևացել»,-ասաց պատգամավորը:








































