Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

ԿԳՄՍ նախարարությունը տատամսած է. ով է խանգարում Հրանտ Մաթևոսյանի կենտրոն-թանգարանի շինարարության ավարտին

Մատենադարանում օրերս տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի Էսքիզ-հայեցակարգի շնորհանդեսը: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը սկսվել է 2015թ-ից, 2018թ-ին շինարարությունը ընդհատվել է, և շենքը մնացել է կիսակառույց, երրորդ հարկը չի կառուցվել, ներքին հարդարումը չի ավարտվել, էքսպոզիցիոն գաղափարն իրականացված չէ. այսինքն՝ շենքը, որպես թանգարան և որպես կենտրոն, դեռևս պատրաստ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակով էր կազմակերպվել շնորհանդեսը՝ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ շնորհանդեսն արվել է գործնական նպատակով. «Սեպտեմբերի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև շենքի ճարտարապետը և շինարարը, բայց նախագծի համահեղինակները չէին մասնակցում, որովհետև չգիտեինք, թե ինչ ձևաչափով է լինելու հանդիպումը: Խորհրդակցությունն արդյունավետ ավարտ ունեցավ, ի տարբերություն ընթացքի: Տատամսած վիճակ էր. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը և փոխնախարարը անորոշ բաներ ասացին այն մասին, որ շենքն առանց մեզ էլ կարող են շահագործել:

Ես գաղափարներ առաջարկեցի հայեցակարգի վերաբերյալ… Առաջարկեցի հանդես գալ էսքիզ- հայեցակարգով, որով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Վարչապետը հանձնարարեց դրան ավելացնել նաև բիզնես պլանի գաղափարը: Նշված ժամկետում մենք մեր անելիքն ավարտեցինք:

Վարչապետը հանձնարարել էր գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին, «Հրանտ Մաթևոյան» հիմնադրամի տնօրենի, շահագրգիռ այլ կողմերի հետ քննարկել բոլոր ասպեկտները և ներկայացնել առաջարկներ:

Նախարարությունում մենք հոկտեմբերի 3-ին մասնակցեցինք խորհրդակցության, ոչինչ չստացանք: Մենք մեր տեսակետները հայտնեցիքն, փոխնախարարն առարկեց: Առարկությունը, որ հետագայում ավելի կուռ ձևակերպվեց «Առավոտին» տված հարցազրույցում, մոտավորապես հետևյալն էր. «Ամեն տեղից վեր կացողը հո իր հոր համար թանգարան չի սարքելու»:

«Կառավարությունը կամք և պատվախնդրություն պետք է ունենա՝ ասելու՝ սարքում ենք կամ չենք սարքում»,- ընդգծեց Դավիթ Մաթևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում