«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 14-ի հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Կոստանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ վերջին օրերի ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերին.«Ես կարծում եմ, որ այս օրերի ընթացքում հստակ ու պարզ էր, որ քաղաքական ուժերից առնվազն մեկը, որ ներկայացված է Ազգային ժողովում՝ անիմաստ ու անտեղի մանիպուլյացիաների միջոցով փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել։ Բայց քառօրյայի ընթացքը ցույց է տալիս, որ դա նրանց չի հաջողվում»։
Կոստանյանը հավելեց՝քրեական ենթամշակույթի դեմ ավելի խիստ օրինագծեր կան Վրաստանում ու Ռուսաստանում.«Իսկ մենք գիտենք, որ ԲՀԿ-ն տարբեր օրինագծեր ներկայացնելիս հղում է անում Ռուսաստանին, բայց հիմա իրենք էլ դիսոնանս ունեն ռուսական օրենսդրության համանման դրույթների հետ։ Մեր քաղաքական ուժի կողմից հայտարարությունն արված է՝ նահանջ չի լինելու, քրեական ենթամշակույթի դեմ լինելու է ամենակոշտ պայքարը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում