Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը պատրաստվում է այս ամիս ծննդաբերել, գրում է viva.ua-ն:
Արդեն շուտով կինոաստղն երկրորդ անգամ մայր կդառնա: Պապարացիներին հաջողվել է հղի դերասանուհու մի քանի լուսանկարներ անել: Օրերս նա զբոսնել է արևոտ Բևերլի Հիլզի խանութներով և շատ երջանիկ տեսք է ունեցել:
Աղբյուրների խոսքերով՝ դերասանուհին արդեն այս ամիս իր ամուսնու՝ Ուիլ Կոպելմանի համար դուստր կունենա: Հիշեցնենք, որ զույգն արդեն մեկ աղջիկ ունի:









































