Saturday, 04 07 2026
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում

Դերասանուհի Ջեյն Ֆոնդային ամեն ուրբաթ ձերբակալում են ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ Էկոբողոքների համար

Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան յուրաքանչյուր ուրբաթ օր մասնակցում է ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ անցկացվող ակցիաներին ի պաշտպանություն շրջակա միջավայրի: Նրան ամեն անգամ դրա համար ձերբակալում են կարգի պահապանները, բայց դերասանուհին մտադիր է շարունակել իր արշավը, և չի բացառում, որ իր 82-րդ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ը, կդիմավորի ճաղերի հետևում՝ տեղեկացնում TASS-ը:

Այդ մասին հայտնել է The New York Times թերթը` նշելով, որ Ֆոնդան այդ ակցիաներն անցկացնում է սեպտեմբերից ի վեր: Անցած ուրբաթ օրը նա եղել է մի քանի էկոակտիվիստների թվում, որոնք ձերբակալվել են Կապիտոլիումի բլրի Hart շենքի ճեմասրահում, որտեղ գտնվում են սենատորների գրասենյակները:

Նրան ուղեկցող դերասանուհիներին՝ Քեթրին Քիներին և Ռոզաննա Արքեթին, բաց են թողել, նշանակելով տուգանքներ, իսկ Ֆոնդան գիշերն անցկացրել է բանտում. հաջորդ օրը նրան դատական լսումներ էին սպասում նրա նախորդ ձերբակալության առնչությամբ:

«Աստղերի մասնակցությունը բողոքի ակցիաներին ուշադրություն է գրավում,-նշել է The New York Times-ը,-և Ջեյն Ֆոնդան չի թաքցնում, որ օգտվում է այն առավելություններից, որոնք ինքն ունի: Նա էլեկտրամոբիլ է վարում, չի օգտագործում պլաստիկե առարկաներ, ուտելիքի մեջ հնարավորինս քիչ է միս օգտագործում և սահմանափակում է ինքնաթիռով իր թռիչքները. ի տարբերություն մյուս աստղերի, որոնք օգտվում են մասնավոր ինքնաթիռներից, նա թռչում է միայն սովորական առևտրային չվերթներով: Նրա խոսքով՝ ինքը մասնակցում է բողոքի ակցիաներին, որովհետեւ կարծում է, որ կարող է ավելի շատ օգուտ տալ»:

«Ինչո՞ւ աստղ լինել, եթե չես կարող փառքդ որպես լծակ օգտագործել կարևոր նպատակի հասնելու համար»,-թերթը մեջբերել է նրա խոսքը: Ջեյն Ֆոնդան «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր է «Կլյուտ» (1972 թ.) և «Վերադարձ տուն» (1979 թ.) ֆիլմերի համար: Նա արժանացել է յոթ «Ոսկե գլոբուս» մրցանակի (1962, 1972, 1973, 1978, 1979՝ կրկնակի, 1980 թթ.), Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի երկու BAFTA մրցանակի: Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հանդես է գալիս ի պաշտպանություն կանանց իրավունքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում