Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Երբ կրիմինալը սերտաճում է քաղաքականությանը. մի քանի քրեական գործ Վանաձորի նախկին քաղաքապետի դեմ

«Վանաձորում դեռ շատ անելիք կա իրավապահների կողմից։ Բազմաթիվ խնդիրներ կան, չարաշահումներ ու յուրացման դեպքեր, որոնց պետք է տրվի իրավական գնահատական»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ քրեական գործերին։

Նշենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։

Բացի դրանից՝ Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ սա միակ քրեական գործը չէ Վանաձորի նախկին քաղաքապետի հետ կապված։ Այս տարվա մայիսին էլ ՀՀ ոստիկանությունը կրկին հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցել Վանաձորում 2014-17 թվականներին փողոցների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով։ Իրավապահները պարզել էին, որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1» ընկերությունները համայնքային բյուջեից 101 միլիոն դրամ են ստացել «անորակ աշխատանքի» դիմաց։ Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ «համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք գնումների գործընթացի պահանջները ձևականորեն պահպանելու նպատակով 2016 թվականի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով՝ մոտ 70 միլիոն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ մեկ ամիս անց 84 միլիոն դրամի աշխատանքների պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում, առանց պատշաճ հիմնավորման, պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համայնքի ղեկավարի կարգադրությամբ 17 միլիոն դրամով ավելացրել են»։ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, 2016 թվականին համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության ընդունել և շահագործման են հանձնել «Լոռու ճանշին»-ի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս։ Փաստի առթիվ դեռևս մայիս ամսին հարուցվել էր քրեական գործ։

Սամվել Դարբինյանը երեկ մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց, վերջին հիշատակված քրեական գործի հարուցումից հետո Դարբինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, ամեն ինչից անտեղյակ է, և եթե այս պայմաններում գործ են հարուցել, թող իրենք էլ՝ ոստիկանությունը, ապացուցի։ Դարբինյանը չէր հերքել, որ ինքը այդ երկու ընկերություններում էլ՝ «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1»-ում սեփականատեր է, բայց ամեն ինչ, ըստ նրա, արվել է օրենքի տառին համապատասխան։ «Իսկ եթե իրենք օրենք չգիտեն կամ ուզում են շոու անել, դա արդեն ուրիշ բան»,- ասել էր Դարբինյանը։

Տարիներ շարունակ Վանաձորի նախկին քաղաքապետի չարաշահումների ու ապօրինությունների մասին բարձրաձայնած Արմեն Եղիազարյանը նկատեց, որ, քանի որ Սամվել Դարբինյանը 17 և ավելի տարի եղել է քաղաքապետ, լճացում է եղել և կլանային պրոցեսները ավելի սերտաճած են եղել, և նա կարողացել է չարաշահումներ, կեղծիքներ թույլ տալ։ «ՀՀԿ իշխանության օրոք բոլորը փոխկապակցված են եղել։ Նույն ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները աշխատել են համատեղ, կոռումպացված մեխանիզմներով։ Գուցե հենց դա է պատճառը, որ Վանաձորում նման կարգի թողտվություն է եղել, և մարդիկ կարողացել են տարբեր ճանապարհներով, ի շահ իրենց, տնօրինել քաղաքի բյուջեն, գույքը»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր մենք ունենք այլ իրականություն, և այս իրականությունում արդեն խաղաքարտերը փոխվել են, և ռեալ պատկեր է երևում։ Բացի դրանից՝ փորձ է արվում ամեն ինչ հետ բերել իր տեղը։
Պատգամավորի խոսքերով՝ միանշանակ այս հարուցված քրեական գործերը պետք է քննվեն, հասնեն դատարան և դատարանի վճիռ լինի, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը։ «Վանաձորում դեռ շատ գործ կա անելու։ Վանաձորում մենք ունենք մանկապարտեզների խնդիր, մենք ունենք տնակային մանկապարտեզներ և տվյալ ժամանակահատվածում ունենք նույն քաղաքապետի կողմից սեփականաշնորհված մանկապարտեզ, որը այսօր գործում է որպես հյուրանոց։ Այսինքն՝ նման լրջագույն խնդիրներ ունենք, և այդ ամեն ինչը պետք է վերանայվի, ճիշտ հանգուցալուծում ունենա»,- ընդգծեց վանաձորցի պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում