ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընթերցել է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում Բուքիքիոյի ուղերձը և այնտեղ կոշտ գնահատականներ չի տեսել: Ինչ վերաբերում է Բուքիքիոյի տված հարցազրույցին, ապա, Վլադիմիր Վարդանյանի խոսքով, չի կարելի հարցազրույցից մի կտոր առանձնացնել և ասել Վենետիկի հանձնաժողովի կոշտ դիրքորոշումը: «Հարցազրույցը լսել եմ հայերեն, անգլերեն պետք է լսեմ, որպեսզի կարողանամ ասել ինչի մասին է խոսքը»: