Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Պաշտպանության նախարարի մեսիջը. գործընթացը պետք է հեռացնել բանակից

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ բացառում է ապրիլյան քառօրյա պատերազմի դավադիր լինելու հանգամանքը: Դավիթ Տոնոյանը ապրիլյան քառօրյայի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, որը գործնականում այդ օրերին կատարում էր նաև արտաքին գործերի նախարարի գործառույթ: Արտգործնախարար Նալբանդյանին այդ օրերին նույնիսկ Հայաստանի հանրությունն էր փնտրում, իսկ Հայաստանում հավատարմագրված դեսպանները ավելի շատ շփվում էին ՊՆ-ի, քան արտգործնախարարության հետ:

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կասկածներ հանրության մեջ առաջացել են դրան հաջորդած օրերին էլ՝ տեղեկատվական ամենատարբեր հոսքերի բերումով, որոնց մի զգալի մասն անշուշտ եղել է զուտ մանիպուլյատիվ, հետո ենթարկվել քաղաքական տարաբնույթ գեներացիայի, միաժամանակ դեր է խաղացել հանրության մեդիագրագիտության ցածր մակարդակը, և ձևավորվել է որոշակի կասկածի մթնոլորտ՝ հաշվի առնելով նաև իշխանության լեգիտիմության բացակայությունը: Այդ ամենը որոշակիորեն մարեց հետագա շրջանում, սակայն ակտիվ ուշադրության նոր ալիք եղավ այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը ներկայումս հարցեր է տալիս տարբեր զինվորականների՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել առաջնագծում: Օրերս հրավեր էր եղել նաև վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին, որը ապրիլյանի օրերին հետախուզության պետն էր, շաբաթներ անց Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց, իսկ ամիսներ անց էլ նույն Սարգսյանը նշանակեց Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական պատասխանատու: Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում նրան նշանակեց գլխավոր խորհրդական՝ ասելով, թե հարյուրավոր գաղտնի էջեր է ընթերցել ապրիլյանի մասին, սակայն չի եղել որևէ դրվագ, որտեղ երևում է հետախուզության բացթողում, հետախուզական տվյալի բացակայության մասին արձանագրում:

Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների վերաբերյալ հայտնի ելույթում, որը հաջորդել էր Ռոբերտ Քոչարյանին Արցախի երկու՝ գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ արձակելու դատական ակտին: Ինչո՞ւ հենց այդ պահին Նիկոլ Փաշինյանը դատարանների թեմային միացրեց ապրիլյան քառօրյայի հանգամանքները՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն դա վկայում է, որ գործնականում երկու թեմաները քաղաքական իմաստով շատ ավելի լայն գործընթացի դրվագներ կամ գործիքներ են, քան ընդունված է իրավիճակը դիտարկել զուտ Ռոբերտ Քոչարյանի կամ մարտիմեկյան գործի համատեքստում:

Այս տեսանկյունից որոշակիորեն հետաքրքրություն է առաջացնում հարցը, թե արդյոք ապրիլյան հանձնաժողովը հրավիրելու և հարցե՞ր է տալու Սերժ Սարգսյանին, և նա գալո՞ւ է, իսկ չգալու դեպքում ի՞նչ մեկնաբանությամբ կամ պարզաբանմամբ է հրաժարվելու:

Այդ շրջանակում էլ պաշտպանության նախարար Տոնոյանի հայտարարությունը վկայում է, որ խնդիրը իրականում լայն քաղաքական է և գտնվում է ոչ թե դավադրության, այլ թերևս դիմակայության տիրույթում, ըստ այդմ՝ կա քաղաքական հանգամանքները ուսումնասիրելու անհրաժեշտություն: Նախարարը գործնականում ակնարկում է, որ պետք է այդ գործընթացը հեռացնել բանակից, այդտեղ փնտրելու բան չկա, և բանակը իրադրության քաղաքական գնահատմանն օգտակար լինել չի կարող, սակայն քաղաքական հանգամանքները սխալ տեղ փնտրելը կարող է վնասել բանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում