Tuesday, 28 07 2026
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում

5-10 տարվա գործընթաց է ենթադրում․ ուսուցիչները պետք է ընտելանան նոր դասագրքերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը կտրականապես դեմ է այդ փոփոխություններին։

«Երբ ասում են, որ դպրոցներում կուժեղացնեն այդ առարկաների ուսուցումը, դա առնվազն 5-10 տարվա գործընթաց է ենթադրում։ Նախ պետք է բարեփոխվեն դասագրքերը։ Որքան գիտեմ՝ հայ գրականության և հայոց պատմության մեկական դասագիրք է բարեփոխվել։ Պետք է բարեփոխվեն բոլոր դասագրքերը, ուսուցիչներն ընտելանան դրանց, ծանոթանան, հասկանան, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրենց պատկերացումներին։ Օրինակ՝ հասկանան, թե որքանով է գրականությունը գիտելիքներ տալիս, ոչ թե ճոռոմաբանությամբ բնութագրում են մեր դասական գրողներին։ Կամ՝ պատմությունը որքանով է սովորեցնում աղբյուրների հիման վրա ունենալ սեփական հայացք պատմական իրադարձությունների հանդեպ, որքանով են թվերը լցնում սովորողի գլուխը։ Եթե պատմության դասագրքերի հեղինակը դաշնակցական է, ապա որքանով է իր հայացքների տակ ճզմել մեր վերջին 100-150 տարվա պատմությունը։ Մինչև ես չտեսնեմ, որ այս փոփոխությունները կատարվել են դպրոցում, իմաստ չեմ տեսնում բուհերի ծրագրերում այդ առարկաների ուսուցումը ոչ պարտադիր դարձնելու մեջ։ Բայց նույնիսկ այս դեպքում աշակերտի համար նախատեսված ծրագիրն ու ուսանողի համար նախատեսված ծրագիրը տարբերվում են իրարից։ Բուհերում կարող են քննարկել ինքնության հարցը։ Եթե մարդը պետք է աշխատի որևէ ոլորտում, ապա շատ կարևոր է հասկանալը, թե իր ինքնությունն ինչից է բաղկացած։ Մյուս կարևոր հանգամանքը հայ ժամանակակից մշակույթին ծանոթ լինելն է․ կան տասնյակ մարդիկ, որոնք ստեղծագործում են, այդ ստեղծագործությունը լինի կերպարվեստում, գրականության մեջ, թե երաժշտության, և այդ ստեղծագործությունները պետք է շրջանառվեն ժամանակակից հասարակության մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Վահրամ Մարտիրոսյանը։

Արձակագիր Լևոն Ջավախյանն էլ նշեց, որ ինքն այդ մասին իր տեսակետն արտահայտել է օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գրառում անելով․

«Միքայել Նալբանդյանը տալիս է երեք այն հիմնական հենասյուները, որոնց վրա բարձրանում է հայ ազգը.

Առաջին, դա մայրենի լեզուն է։

Երկրորդ, դա հայրենյաց հավատքն է։

Երրորդ, դա Հայ ժողովրդի պատմությունն է։

Կա՞ն երեք այդ բաղադրիչները՝ կա հայ ազգը… Չկա՞, ուրեմն չկա և հայ ազգը…

Հանրապետության գիտության, կրթության նախարարությունը, տուրք տալով եվրոպական կեղծ արժեքներին, պարտադիր չհամարելով բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայոց լեզվի և Հայ ժողովրդի պատմության դասավանդումը, փաստորեն ձեռնամուխ է լինում Հայ ազգը պահող հենասյուների կործանմանը…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում