Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Բարդ կոմպրոմիս Սիրիայի հարցում. Ռուբեն Սաֆրաստյանի անդրադարձը ՌԴ և Թուրքիայի բանակցություններին

Սիրիայի հարցում Սոչիում կայացած բանակցություններով ձեռքբերված համաձայնությունները բավական բարդ կոմպրոմիսի արդյունք են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ կողմերը զիջումների գնացին՝ յուրաքանչյուրն ինչ-որ մասով բարենպաստ իրավիճակում հայտնվելով: Թուրքիան, թեպետ, չհասավ նախապես հայտարարած իր ծրագրին, այն է, մոտավոր 450 կմ երկայնքով, 32 կմ խորությամբ տարածք գրավել թուրք-սիրական սահմանին, սակայն կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել 120 կմ երկայնքով, 10 կմ խորությամբ տարածք: Սիրիական սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են թուրք-ռուսական պարեկախմբեր: Սահմանի վրա տեղակայվելու են նաև սիրիական բանակի պարեկակետերը:

«Սիրիան ստիպված էր համաձայնվել սրան, սակայն նա ունենալու է հնարավորություն իր պարեկակետերը տեղակայելու սահմանին, այն տարածքներում, որտեղ տարիներ շարունակ սիրիական զինվորի ոտք չի դրվել: Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարենպաստ իրավիճակ ստացվեց: ՌԴ-ն տնտեսական առումով այնքան բարենպաստ չէ, որ մեծ քանակությամբ զորք պահի, բայց կարողացավ հասնել նրան, որ իր ստորաբաժանումները տեղակայվեն Թուրքիայի և Սիրիայի սահմանի շրջանում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ձեռքբերված համաձայնությամբ, քրդերը ստանում են լրացուցիչ ժամանակ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար, նրանք տեղափոխվում են ավելի խորը հատված: Ամեն դեպքում քրդերի հսկողության տակ են շարունակելու մնալ մեծ տարածքներ՝ նավթահորերով: Թուրքագետը նկատեց, որ այս համաձայնության արդյունքում քրդերի կորուստը մեծ էր, եղան հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, 100 հազարից ավելի փախստականներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն Սիրիայում շարունակում է պահել իր զինված ջոկատները մի քանի հարյուրի հասնող թվաքանակով: Դա այն տարածքներում, որոնք գտնվում են քրդերի հսկողության տակ, և որտեղ տեղակայված են նավթի հորերը:

«Այստեղ հայկական հարցը հետաքրքր ձևով ի հայտ եկավ: Վարչապետի գրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացավ ռուսների հետ համաձայնության գալ, և ես չեմ բացառում, որ քննարկվել է հայերի անվտանգության հարցը: Մյուս կողմից հայկական հարցը բարձրացվեց ԱՄՆ-ում: Հաղորդագրություն կա, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգ է մտնում: Ստացվում է աշխարհի երկու հզոր պետություններն, ամեն մեկը մի ձևով, անդրադարձել են հայկական հարցին, գործընթացները դրական են»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Սոչիում կայացել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները: Վեց ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Սոչիում ձեռքբերված համաձայնությունների հետ կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում