ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է սկսել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը:
Վարչական ստուգումը սկսվել է դեռևս 2019-ի մայիսին, բայց հիմա վերաորակավորել է քրեական գործի: Այժմ գործով քննիչները կկարողանան ծանուցումներ տալ քննության համար անհրաժեշտ ապացույցներ և փաստաթղթեր ստանալու համար:
Հարկ է շեշտել, որ Մյուլերի հետաքննությունը որևէ հանցավոր դավադրություն Ռուսաստանի Դաշնության և Թրամփի նախընտրական քարոզարշավի միջև չի հաստատել, բայց չի հերքել արդարադատությանը խոչընդոտելու ԱՄՆ նախագահի փորձերը:
Այս պահի դրությամբ պարզ չէ, թե ինչ հնարավոր հանցագործություն կարող է հետաքննվել:









































