Մեքսիկայի պետական նավթային Pemex ընկերությունը հետաքննություն է սկսել՝ կապված կաշառքների մասին տեղեկատվության հետ, որոնք վճարել է ամերիկյան Hewlett-Packard (HP) համակարգային ընկերությունն այդ երկրում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Pemex-ի ներքին վերահսկիչ մարմինն իրականացնում է համապատասխան հետաքննություն, իսկ գլխավոր իրավական վարչության կողմից կձեռնարկվեն իրավիճակին առնչվող բոլոր օրինական գործողությունները»,- ասվում է Pemex-ի հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը և ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել էին, որ HP-ն արդեն համաձայնել է 108 մլն դոլար վճարել որպես տուգանք՝ մինչդատական համաձայնագրով դադարեցնելու իշխանությունների առաջադրած կոռուպցիոն մեղադրանքները:
Ամերիկյան իշխանությունները մեղադրում են ընկերությանը նրանում, որ HP-ի ստորաբաժանումները միլիոնավոր դոլարներ են որպես կաշառք վճարել Ռուսաստանում, ավելի քան 1 մլն դոլար՝ Մեքսիկայում, և 600 հազար դոլար՝ Լեհաստանի պետական կառույցների հետ պայմանագրեր ստանալու համար: Մեքսիկայում կաշառքները վճարվել են 2008-2009թթ.:








































