Հայտնի ոսկերիչ Փիթեր Կարլ Ֆաբերժեի ստեղծած հավկիթի տեսքով գլուխգործոցների մասին Reuters գործակալությունը պատրաստել է ֆոտոշարք:
Հավաքածուն ստեղծվել է 1885-1917 թվականներին՝ ռուսական կայսերական ընտանիքի և մասնավոր գնորդների համար: Ընդհանուր առմամբ հայտնի է 71 նմուշի մասին, որից 52-ը կայսերական է:
«Ֆաբերժեի հավկիթներ» բառակապակցությունը դարձել է շքեղության խորհրդանիշ:
Առաջին հավկիթը պատրաստվել է 1885-ին՝ Ալեքսանդր III կայսեր պատվերով: Նա դրանով ցանկացել էր Զատկի տոնին անակնկալ մատուցել կնոջը:










































