ՄԱԿ-ը մինչ օրս ամաչում է, որ ունակ չեղավ կանխելու 1994-ի Ռուանդայի ցեղասպանությունը: Այս մասին երկրի մայրաքաղաք Կիգալիում իր ելույթի ժամանակ ասել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, գրում է BBC-ն:
Ռուանդայում սկսվում է սգո շաբաթը` ի հիշատակ ուղիղ 20 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհերի:
Էթնիկ հակամարտության ժամանակ մոտ 800 հազար մարդ է զոհվել, հիմնականում` տուտսի ժողովրդի ներկայացուցիչներ:
Զանգվածային սպանություններն ավարտվել են 1994-ի հուլիսին:








































