Կրետե կղզում առաջին պեղումները սկսվել են 1900թ. մարտի 23-ին: Դրանց նախաձեռնողը գիտնական-հնագետ Արթուր Էվանսն էր: Կրետեում նրա պեղումները 30 տարի են տևել, գրում է billionnews.ru-ն:
Աշխատանքները սկսվելուց արդեն մի քանի ժամ անց հնագետները հայտնաբերել են լեգենդար Լաբիրինթոսի՝ Մինոտավրոսի ամրոցի մնացորդները:
Այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է նախկինում անհայտ հնագույն քաղաքակրթություններից մեկը, որը գոյություն է ունեցել նախնադարի և անտիկ դարերի միջև և իր մեծ ազդեցությունն է թողել Հունաստանի մշակույթի զարգացման վրա:









































