Եգիպտոսի մայրաքաղաքում՝ Կահիրեի համալսարանի տարածքում, այսօր թվով երրորդ պայթյունն է որոտացել: Ինքնաշեն ռումբը գործարկվել է հենց նույն վայրում, որտեղ ավելի վաղ կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել էր մայրաքաղաքի շրջաններից մեկի ոստիկանության քրեական բաժնի պետի տեղակալ բրիգադի գեներալ Թարեք ալ-Մերգաուին: Վնասվածքներ է ստացել նաև ՆԳՆ 8 սպա:
Երրորդ ռումբը պայթել է բուհի գլխավոր դարպասների մոտ, երբ սակրավորներն առաջին երկու ահաբեկչությունների տեղերն են ուսումնասիրել: Հայտնում են տուժածների մասին, սակայն նրանց ստույգ թիվն առայժմ հայտնի չէ, հաղորդոմ է ITAR-TASS-ը:








































