Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը քննադատել է իր գործընկեր Ժերար Դեպարդյեին Ֆրանսիայից տեղափոխվելու և Բելգիայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ հայտնում է The Guardian-ը:
Հոնկոնգում մամլո ասուլիսին՝ նվիրված դերասանուհու On My Way ֆիլմին, Դընյովը քննադատության է ենթարկել Դեպարդյեի՝ հարկերից խուսափելու ցանկությունը:
«Ես չեմ կարծում, որ դա արժանի է ընդօրինակման, միաժամանակ չեմ կարծում, թե դա շատ երկար կտևի: Վստահ չեմ, որ հնարավոր է շատ երկար ժամանակ լինել ոչ մի երկրի քաղաքացի»,- ասել է Դընյովը:
Դեպարդյեն Ռուսաստանի ու Բելգիայի քաղաքացի է դարձել 2013-ին:









































