Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ԵՄ անդամ երկրների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների հետ ընթրիքին հիշեցրել է Հունաստանի գերմանական օկուպացիայի մասին և բրիտանացիների գողացած Պարթենոնի մարմարի մասին:
Ընթրիքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Ակրոպոլիսի թանգարանում: Սամարասը նշել է, որ այդ վայրում միավորված են պատմությունն ու խորհրդանիշերը՝ Ակրոպոլիսը, Պարթենոնը, Դիոնիսոսի հին թատրոնը, Արեոպագոս և Պնիքս բլուրները, հայտնում է Ria novost-ն:
«Ուր էլ նայեք, ամենուր վայրեր կտեսնեք, որտեղ հին աթենացիները և հետո՝ հույները պայքարել են իրենց ազատության համար: Ակոպոլիսի բլուրի արևելյան մասում տեսնում եք Հունաստանի դրոշը: Նացիստական օկուպացիայի առաջին օրերին՝ 1941-ի մայիսին, երկու հույն երիտասարդ ոչնչացրել են ֆաշիստական դրոշը, և այդ համարձակ քայլը հույս տվեց աթենացիներին ու սկիզբ դրեց հունական դիմադրությանը: Դիմարություն, որն անխղճորեն ճնշվում էր 3 տարի՝ մինչ նացիստական զորքերի դուրսբերումը»,- ասել է Սամարասը:
Նրա խոսքով՝ հույներին միշտ պաշտպանել է Ակրոպոլիսը:








































