Նախորդ շաբաթ մենք տեղեկացրել էինք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադի մերձակայքում գտնվող Աբադան քաղաքի զինանոցում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով, տարբեր լրատվամիջոցների տեղեկություններով, մահացել է մինչև 200 մարդ:
Հրապարակված տեսանյութում նկատելի են ոչ հեռվում տեղի ունեցող հզոր պայթյունները, որոնք խանգարում են նկարահանողին, ծխի թանձր ամպերը, մեքենաների երկար շարասյուները, որոնք հեռանում են դեպքի վայրից:
Երեկ պաշտոնական աղբյուրները հաստատել են մարդկային զոհերը՝ նշելով, որ պատահարի ժամանակ մահացել է 15 հոգի: