Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային ձևակերպումների վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ հայտարարությունը

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է անհատ ձեռնարկատեր Գեղամ Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներում և համացանցում տարածած հայտարարությունը, որը վերաբերել է մաքսային ձևակերպումներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ նշված է. «Ա/Ձ Գեղամ Գրիգորյանը Դուբայից ՀՀ է ներմուծել տարատեսակ ապրանքներ, որոնց համար 04․03․2019-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչություն ներկայացվել է հայտարարագիր 97 անուն ապրանքի համար, և քանի որ ուղեկցող փաստաթղթերը եղել են թերի, ուստի հնարավոր չի եղել հայտարարագրել գործարքի գնի մեթոդով (առաջին մեթոդ)։ ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգի կողմից ավտոմատ կերպով ընտրվել է «կարմիր ուղի» ընթացակարգ և ապրանքի զննության արդյունքում պարզվել է, որ առկա են ինչպես թերի հայտարարագրված, այնպես էլ ընդհանրապես չհայտարարագրված մի խումբ ապրանքներ։

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ։ Զննության արդյունքում բացահայտված թերի հայտարարագրումից հետո տնտեսվարողը կատարել է ճշգրտում և 97 անուն ապրանքի փոխարեն հայտարարագրել է 149 անուն ապրանք։

Հատկանշական է, որ ի սկզբանե 97 անուն ապրանքի համար տնտեսվարողը ներկայացրել էր որպես ուղեկցող փաստաթուղթ մի հաշիվ ապրանքագիր, որի մեջ որպես ներմուծված ապրանքի ընդհանուր արժեք նշված է եղել 36059.46 ԱՄՆ դոլար, իսկ ճշգրտված 149 անուն ապրանքի համար ներկայացվել է նույն կազմակերպության կողմից թողարկված մեկ այլ հաշիվ ապրանքագիր՝ արդեն 21233․7 ԱՄՆ դոլարին համարժեք։

Հարկ է նշել, որ TENDA մոդելի wifi սփռող սարքեր առաջին անգամ տվյալ տնտեսվարողի կողմից ներմուծելու փաստը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում 2019թ-ի սկզբից կան բազում ներմուծումներ տարբեր տնտեսվարողների կողմից և, քանի-որ տնտեսվարողի կողմից չի ներկայացվել իր կողմից ներկայացված գինը հավաստող փաստաթղթեր, հայտարարագրումն իրականացվել է ըստ ԵԱՏՄ միասնական բազայում առկա ցուցիչների։

Տնտեսվարողի կողմից 04.03.2019թ-ին ներկայացված ապրանքային հայտարարագրի 48-րդ և ճշգրտված ապրանքային հայտարարագրի 106 դիրքում հայտարարագրված ապրանքի առիթով հարկ է նշել, որ ի սկզբանե հայտարարագրված է եղել «Պլ․ դետալներ քարտերի չափսը փոխելու համար առանց հավելյալ ֆունկցիայի-1000հատ», իսկ ճշգրտումից հետո նույն ապրանքը հայտարարագրել է որպես «Քարտ ընթերցիչներ-1010հատ» և ակնհայտ է, որ գնային փոփոխությունը տվյալ պարագայում ավելի քան օրինաչափ է։

Վերոնշյալ դրվագներն ընդամենը մի քանիսն են, մնացած դրվագներով ՊԵԿ- անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ պարզաբանում: Հորդորում ենք տնտեսվարողին զերծ մնալ թերի կամ սխալ տեղեկատվություն տարածելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում